1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

Մեր օրերի հերոսը

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարության 

աջակցությամբ ՀՀ մի շարք զորամասերում իրականացվեց  

«Ֆրեսկո 2019» միջազգային փառատոնի՝ «Մեր օրերի հերոսը» արձագանք-ծրագիրը

 


 

Ծրագրում ցուցադրվեցին միջազգային փառատոնային ֆիլմեր, հոլովակներ, որոնց ուղերձներն են՝ հայրենասիրություն, մարդասիրություն, ընտանեկան արժեքներԾրագիրը ներառեց նաև ֆոտոցուցահանդես և ժող վարպետ Անահիտ Կարապետյանի «Հայ պատմական ասեղնագործ ծիսական պարագաներ»-ի ցուցահանդեսը, որոնք ներկայացնում են հայկական տարբեր շրջանների հոգևոր ժառանգությունը, ավանդույթները:  

 

 Անահիտ Կարապետյան

 

Ֆիլմերից և ցուցահանդեսից  հետո մասնակիցները հոգևորականի և փորձագետների հետ քննարկեցին ֆիլմերը, տվեցին իրենց հուզող հարցերը ցուցահանդեսի վերաբերյալ:

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


  Ծրագրի նպատակն էր մշակութային երկխոսության միջոցով  նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը, հայրենասիրության խթանմանը և Հայաստանում  ներառական հասարակության զարգացմանը: Ծրագիրն իրականացրեց «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն:  

 

 

ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Հունիսի 13-14 –ը Սյունիքի մարզում՝ Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներում, կկայանա «ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ» ծրագիրը:  

 


Ծրագրում կցուցադրվեն միջազգային փառատոնային ֆիլմեր թե´ գեղարվեստական, թե´ վավերագրական, որոնք դեռևս չեն ցուցադրվել հանրությանը: Ֆիլմերը ընտրվել են փորձագետների, մտավորականների և կինոգործիչների կողմից: Ֆիլմերի ուղերձներն են՝ մարդասիրություն, գթասիրություն, ներառականություն, հայրենասիրություն: Ծրագրի շրջանակներում կկայանան նաև ֆոտոցուցահանդեսներ ՝ «Հայաստանն աշխարհի աչքերով», որտեղ կներկայացվեն Հայաստանի և հայերի ողջ հոգևոր արժեքները և Անահիտ Կարապետյանի «Հայ ծիսական պարագաներ» ցուցահանդեսը:

 

Ծրագրում ներգրավված կլինեն Սյունիքի բնակիչները, հաշմանդամ և ոչ հաշմանդամ երիտասարդները, Մեղրի-Ագարակ զորամասիզինվորները

 

Ծրագրի նպատակն է մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը, հայրենասիրության խթանմանը և Հայաստանում  ներառական հասարակության զարգացմանը:

 

Ծրագիրը կիրականացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

 

Ծրագրի կազմակերպիչն է «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն:

 

Միջոցառումների մուտքն ազատ է լինելու:

 

 

 

 

Ես կարող եմ / սոցիալական գովազդ

«Ես կարող եմ» սոցիալական գովազդ՝ նվիրված Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց:
Իրականացրեց՝ Formica Production - ը
Ոճի մշակումը՝ Formica Design - ի

Հոլովակի պրեմիերան կայացավ մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրը, Մոսկվա կինոթատրոնում:

Մեր նպատակը, ուղերձն է ցույց տալ, որ Դաունի համախտանիշով երեխաները ունեն լիարժեք կյանքով ապրելու, սովորելու, աշխատելու և նույնիսկ ընտանիք կազմելու բոլոր հնարավորությունները: Պարզապես պետք է տալ նրանց այդ հնարավորությունը, շրջապատել ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրող ընտանիքով, և նրանք վստահաբար կապացուցեն բոլորիս, որ իրենք ԿԱՐՈՂ ԵՆ:

Ահա և մեր տեսահոլովակի հերոսները.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան և Մոնթե՝ ապագա հոգևոր սպասավոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Նազենի Հովհաննիսյան (դերասանուհի, հաղորդավարուհի) և Էլիզա՝ ապագա հաղորդավարուհի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Նուռ (քանդակագործ, նկարիչ-դիզայներ) և Վլադիմիր՝ ապագա նկարիչ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Նազիկ Ավդալյան (ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի երկակի չեմպիոն) և Սարգիս՝ ապագա մարզիկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Մրրո, «Սասնա ծռեր» ազգագրական համույթ և Իռեն՝ ապագա պարուհի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Սեդրակ Մամուլյան (շեֆ-խոհարար) և Ռուզաննա՝ ապագա խոհարար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Արամ Նիկոլյան (մոդելավորող, դիզայներ) և Հայկանուշ՝ ապագա մոդելավորող

Կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթը

Երևանի պետական կամերային թատրոնում կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը:

 

«Սա գաղափարների մրցույթ է: Այս ծրագրի միջոցով փորձում ենք երիտասարդների շրջանում խրախուսել տարատեսակ նորարարական գաղափարների ծնունդը: Կապ հաստատելով տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հետ՝ ցանկանում ենք երիտասարդներին մասնակից դարձնել տվյալ ոլորտների գործունեությանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը:

 

Նա հավելեց, որ իրենք ցանկանում են անել հնարավորը, որպեսզի երիտասարդները կարողանան իրականացնել իրենց նախագծերը: «Այդ նպատակով այս տարի համագործակցել ենք Հայաստանում գործող ինկուբատոր կազմակերպությունների հետ, և դրանցից երկուսը համաձայնեցին աջակցել: Ունենք երկու գործընկեր, նրանք պատրաստ են աքսելերացիոն փուլ ապահովել երկու գաղափարի համար»,-ընդգծեց Ասատրյանը:

 

Մրցույթի «Ռազմական գիտություններ» անվանակարգում հաղթեց Արթուր Դավթյանի «Ռոբոտ սահմանապահ» նախագիծը, «Գիտություններ երկրի մասին» անվանակարգում մրցանակի արժանացավ Շահեն Շահինյանի և Էվլին Օրդուխանյանի «ELMA» (ԷԼՄԱ) նախագիծը, «Տեխնիկական գիտություններ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գայանե Տոնոյանի և Արամ Պետրոսյանի «Տարբեր ամինաթթուներով աղերի նոր դասը՝ որպես հեռանկարային նյութերի աղբյուր» նախագիծը, «Մանկավարժական գիտություններ» անվանակարգում մրցանակը տրվեց Ավետիք Բասկովչյանի և Վահագն Հարությունյանի «Uniq» (Յունիք) նախագծին:

Կայացավ «Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 13-ին, Messier 53 հյուրանոցի «Կոլոլակ» սրահում տեղի ունեցավ 2018 թվականի Երիտասարդական մրցանաբաշխությունը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանն ասաց, որ այս անգամ այն անցկացվում է նոր ձևաչափով, և նախատեսված է 11 անվանակարգ: 

Անվանակարգերն ընտրելիս հաշվի է առնվել երիտասարդների ակտիվությունը տվյալ բնագավառում: Մրցույթի հայտարարումից անմիջապես հետո կազմակերպությունները կամ անհատները տարբեր անվանակարգերում թեկնածուներ առաջադրելու հնարավորություն են ունեցել: Վերջնական ցուցակն ընտրվել է ըստ առաջարկությունների քանակի և այն թեկնածուները, որ ամենաշատ առաջադրումն են ունեցել, հայտնվել են մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում: Այս տարի նույնպես լավագույնները ընտրվել են հենց տեղում՝ օնլայն քվեարկությամբ: Իսկ այստեղ գտնվող քվեարկողները մինչև ընտրություն կատարելը հենց դահլիճում ծանոթանում են թեկնածուների ծավալած գործունեությանը: 
Մյուս անվանակարգերից առանձնացավ  Հայրենիքի լավագույն պաշտպանը. ներկայացված երեք թեկնածուներն էլ արժանացան հաղթողի կոչմանը, քանի որ բոլորն էլ միաձայն համաձայն էին, որ երեք թեկնածուներն էլ, որոնք հայրենիքի զինվոր են, արժանի են լավագույնը ճանաչվելուն: 

Մյուս անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.

  • Երիտասարդ գիտնական՝ Արմեն Գյուրջինյան
  • Երիտասարդ բժիշկ՝ Դավիթ Պարյան
  • Երիտասարդ բնապահպան՝ Դիանա Եղյան
  • Երիտասարդ գյուղատնտես՝ Սերյոժա Կոտոլկյան
  • Երիտասարդ աշխատող՝ Արթուր Նաջարյան
  • Երիտասարդ գործարար՝ Տաթեւ Մուրադյան
  • Երիտասարդ մարզիկ՝ Սիմոն Մարտիրոսյան
  • Երիտասարդ մշակութային գործիչ՝ Սերգեյ Սմբատյան
  • Երիտասարդ հայրենադարձ՝ Արփի Կոջոյան
  • Տարվա երիտասարդ՝ Գրիգոր Դաշտոյան:

 

«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն

 

 

 

 

 

 

«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն ծրագիրն արդեն նոր ֆորմատով երրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ծրագրի նպատակն է վերհիշել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, արժևորել ու գնահատել նրանց կատարած գործն ու ներգրավվածությունը ՀՀ սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործընթացում: Դուք հնարավորություն ունեք առաջարկել 2018 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:

  • հայրենիքի երիտասարդ պաշտպան
  • երիտասարդ մշակութային գործիչ
  • երիտասարդ բժիշկ
  • երիտասարդ մարզիկ 
  • երիտասարդ գիտնական
  • երիտասարդ գործարար
  • երիտասարդ բնապահպան
  • երիտասարդ գյուղատնտես
  • երիտասարդ աշխատող
  • երիտասարդ հայրենադարձ
  • տարվա երիտասարդ


Յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուները (ընդհանուր առմամբ՝ 33 թեկնածու) կմասնակցեն եզրափակիչ միջոցառմանը, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, Messier 53 հյուրանոցի Կոլոլակ սրահում: Հրավիրված 150 հյուրերը՝ նրանց թվում նաև նախարարներ և պաշտոնավոր այլ անձինք, օնլայն քվեարկությամբ կորոշեն տարվա 11 լավագույն երիտասարդներին:


Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար մեր մասնակցությունն ու ռեալ ներդրումն ունենալ նման հրաշալի միջոցառման մեջ և օգնել մեր նախընտրած թեկնածուներին դառնալ 2018 թվականի լավագույն երիտասարդներից մեկը:

 

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44