1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Հունիսի 13-14 –ը Սյունիքի մարզում՝ Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներում, կկայանա «ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ» ծրագիրը:  

 


Ծրագրում կցուցադրվեն միջազգային փառատոնային ֆիլմեր թե´ գեղարվեստական, թե´ վավերագրական, որոնք դեռևս չեն ցուցադրվել հանրությանը: Ֆիլմերը ընտրվել են փորձագետների, մտավորականների և կինոգործիչների կողմից: Ֆիլմերի ուղերձներն են՝ մարդասիրություն, գթասիրություն, ներառականություն, հայրենասիրություն: Ծրագրի շրջանակներում կկայանան նաև ֆոտոցուցահանդեսներ ՝ «Հայաստանն աշխարհի աչքերով», որտեղ կներկայացվեն Հայաստանի և հայերի ողջ հոգևոր արժեքները և Անահիտ Կարապետյանի «Հայ ծիսական պարագաներ» ցուցահանդեսը:

 

Ծրագրում ներգրավված կլինեն Սյունիքի բնակիչները, հաշմանդամ և ոչ հաշմանդամ երիտասարդները, Մեղրի-Ագարակ զորամասիզինվորները

 

Ծրագրի նպատակն է մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը, հայրենասիրության խթանմանը և Հայաստանում  ներառական հասարակության զարգացմանը:

 

Ծրագիրը կիրականացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

 

Ծրագրի կազմակերպիչն է «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն:

 

Միջոցառումների մուտքն ազատ է լինելու:

 

 

 

 

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554