1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն

 

 

 

 

 

 

«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն ծրագիրն արդեն նոր ֆորմատով երրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ծրագրի նպատակն է վերհիշել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, արժևորել ու գնահատել նրանց կատարած գործն ու ներգրավվածությունը ՀՀ սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործընթացում: Դուք հնարավորություն ունեք առաջարկել 2018 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:

  • հայրենիքի երիտասարդ պաշտպան
  • երիտասարդ մշակութային գործիչ
  • երիտասարդ բժիշկ
  • երիտասարդ մարզիկ 
  • երիտասարդ գիտնական
  • երիտասարդ գործարար
  • երիտասարդ բնապահպան
  • երիտասարդ գյուղատնտես
  • երիտասարդ աշխատող
  • երիտասարդ հայրենադարձ
  • տարվա երիտասարդ


Յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուները (ընդհանուր առմամբ՝ 33 թեկնածու) կմասնակցեն եզրափակիչ միջոցառմանը, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, Messier 53 հյուրանոցի Կոլոլակ սրահում: Հրավիրված 150 հյուրերը՝ նրանց թվում նաև նախարարներ և պաշտոնավոր այլ անձինք, օնլայն քվեարկությամբ կորոշեն տարվա 11 լավագույն երիտասարդներին:


Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար մեր մասնակցությունն ու ռեալ ներդրումն ունենալ նման հրաշալի միջոցառման մեջ և օգնել մեր նախընտրած թեկնածուներին դառնալ 2018 թվականի լավագույն երիտասարդներից մեկը:

 

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44