1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

Կայացավ «Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 13-ին, Messier 53 հյուրանոցի «Կոլոլակ» սրահում տեղի ունեցավ 2018 թվականի Երիտասարդական մրցանաբաշխությունը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանն ասաց, որ այս անգամ այն անցկացվում է նոր ձևաչափով, և նախատեսված է 11 անվանակարգ: 

Անվանակարգերն ընտրելիս հաշվի է առնվել երիտասարդների ակտիվությունը տվյալ բնագավառում: Մրցույթի հայտարարումից անմիջապես հետո կազմակերպությունները կամ անհատները տարբեր անվանակարգերում թեկնածուներ առաջադրելու հնարավորություն են ունեցել: Վերջնական ցուցակն ընտրվել է ըստ առաջարկությունների քանակի և այն թեկնածուները, որ ամենաշատ առաջադրումն են ունեցել, հայտնվել են մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում: Այս տարի նույնպես լավագույնները ընտրվել են հենց տեղում՝ օնլայն քվեարկությամբ: Իսկ այստեղ գտնվող քվեարկողները մինչև ընտրություն կատարելը հենց դահլիճում ծանոթանում են թեկնածուների ծավալած գործունեությանը: 
Մյուս անվանակարգերից առանձնացավ  Հայրենիքի լավագույն պաշտպանը. ներկայացված երեք թեկնածուներն էլ արժանացան հաղթողի կոչմանը, քանի որ բոլորն էլ միաձայն համաձայն էին, որ երեք թեկնածուներն էլ, որոնք հայրենիքի զինվոր են, արժանի են լավագույնը ճանաչվելուն: 

Մյուս անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.

  • Երիտասարդ գիտնական՝ Արմեն Գյուրջինյան
  • Երիտասարդ բժիշկ՝ Դավիթ Պարյան
  • Երիտասարդ բնապահպան՝ Դիանա Եղյան
  • Երիտասարդ գյուղատնտես՝ Սերյոժա Կոտոլկյան
  • Երիտասարդ աշխատող՝ Արթուր Նաջարյան
  • Երիտասարդ գործարար՝ Տաթեւ Մուրադյան
  • Երիտասարդ մարզիկ՝ Սիմոն Մարտիրոսյան
  • Երիտասարդ մշակութային գործիչ՝ Սերգեյ Սմբատյան
  • Երիտասարդ հայրենադարձ՝ Արփի Կոջոյան
  • Տարվա երիտասարդ՝ Գրիգոր Դաշտոյան:

 

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554