1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

Կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթը

Երևանի պետական կամերային թատրոնում կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը:

 

«Սա գաղափարների մրցույթ է: Այս ծրագրի միջոցով փորձում ենք երիտասարդների շրջանում խրախուսել տարատեսակ նորարարական գաղափարների ծնունդը: Կապ հաստատելով տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հետ՝ ցանկանում ենք երիտասարդներին մասնակից դարձնել տվյալ ոլորտների գործունեությանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը:

 

Նա հավելեց, որ իրենք ցանկանում են անել հնարավորը, որպեսզի երիտասարդները կարողանան իրականացնել իրենց նախագծերը: «Այդ նպատակով այս տարի համագործակցել ենք Հայաստանում գործող ինկուբատոր կազմակերպությունների հետ, և դրանցից երկուսը համաձայնեցին աջակցել: Ունենք երկու գործընկեր, նրանք պատրաստ են աքսելերացիոն փուլ ապահովել երկու գաղափարի համար»,-ընդգծեց Ասատրյանը:

 

Մրցույթի «Ռազմական գիտություններ» անվանակարգում հաղթեց Արթուր Դավթյանի «Ռոբոտ սահմանապահ» նախագիծը, «Գիտություններ երկրի մասին» անվանակարգում մրցանակի արժանացավ Շահեն Շահինյանի և Էվլին Օրդուխանյանի «ELMA» (ԷԼՄԱ) նախագիծը, «Տեխնիկական գիտություններ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գայանե Տոնոյանի և Արամ Պետրոսյանի «Տարբեր ամինաթթուներով աղերի նոր դասը՝ որպես հեռանկարային նյութերի աղբյուր» նախագիծը, «Մանկավարժական գիտություններ» անվանակարգում մրցանակը տրվեց Ավետիք Բասկովչյանի և Վահագն Հարությունյանի «Uniq» (Յունիք) նախագծին:

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554