3 նոր կրթական ֆիլմ ապագա մայրերի համար
Ֆորմիկա Արտ ստուդիան «Պերինատալ և նորածնային առողջության բարելավում» ծագրի շրջանակում բնակչության համար պատրաստել է նախածննդյան և հետծննդյան խնամքի թեմաներով 3 կրթական ֆիլմ` հղիների, ծննդաբերած կանանց և նրանց ընտանիքի անդամների համար:
Ֆիլմերի թեմաներն են՝
• Վտանգի նշանները հղիության ընթացքում: Ֆիլմում ներկայացվել են հղիության ընթացքում ի հայտ եկող այն ախտանշանները, որոնք վկայում են, որ հղի կնոջ կամ երեխայի առողջությունը վտանգի տակ է և անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն, ինչպես նաև այդ նշանների առկայության դեպքում հղիի և իր ընտանիքի անդամների անելիքները:
• Սակավարյունություն հղիության շրջանում: ֆիլմում ներառված է հետևյալ տեղեկութունը՝ սակավարյունության հետևանքները, առաջացման պատճառները, ախտանիշները, կանխարգելումը, սակավարյունության դեպքերի վարումը, սնուցման վերաբերյալ խորհուրդներ:
• Կնոջ հոգեկան առողջությունը հետծննդյան շրջանում: Ֆիլմում ներկայացվում է, թե որն է համարվում հետծննդյան դեպրեսիա, ինչպես այն հաղթահարել, և վայելել մայրության բերկրանքը:
Ֆիլմաշարի պատրաստման մտահաղացումը պատկանում է Վորլդ Վիժն Հայաստանին և իրագործվել է ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ:
Այս ֆիլմաշարը պատրաստվել է հղիների, ծննդաբերած կանանց և նրանց ընտանիքի անդամների համար, որը կօգնի կանխազգալ և կանխարգելել առողջությանը սպառնացող վտանգները:


Նորություններ
-
Մեր օրերի հերոսը
-
ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ
-
Ես կարող եմ / սոցիալական գովազդ
-
Կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթը
-
Կայացավ «Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխությունը
-
«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն
-
Ֆիլմ-Վաղ ամուսնությունը Հայաստանում
-
Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային 5րդ փառատոնը
-
Վաղահաս ամուսնությունը Հայաստանում
-
Կայացավ «Միասին կարող ենք…» նախագիծը
-
Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին
-
«100 գաղափար Հայաստանի համար» 2017
-
Շուտով ֆիլմ՝ «Մատենադարան. Հիշողության կերպարանքները»
-
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի մեկնարկը
-
Իջևան-2018թ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք
-
Գութան 2017 փառատոն
-
«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինար
-
«Ֆրեսկո»՝ բարության փառատոն
-
ՖՐԵՍԿՈ միջազգային 4-րդ փառատոնը մեկնարկում է
-
3 նոր կրթական ֆիլմ ապագա մայրերի համար
Մեր մասին
“Formica Art” production
Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:
Կոնտակտներ
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44
Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554





