Մեր օրերի հերոսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
աջակցությամբ ՀՀ մի շարք զորամասերում իրականացվեց
«Ֆրեսկո 2019» միջազգային փառատոնի՝ «Մեր օրերի հերոսը» արձագանք-ծրագիրը:

Ծրագրում ցուցադրվեցին միջազգային փառատոնային ֆիլմեր, հոլովակներ, որոնց ուղերձներն են՝ հայրենասիրություն, մարդասիրություն, ընտանեկան արժեքներ: Ծրագիրը ներառեց նաև ֆոտոցուցահանդես և ժող վարպետ Անահիտ Կարապետյանի «Հայ պատմական ասեղնագործ ծիսական պարագաներ»-ի ցուցահանդեսը, որոնք ներկայացնում են հայկական տարբեր շրջանների հոգևոր ժառանգությունը, ավանդույթները:

Անահիտ Կարապետյան

Ֆիլմերից և ցուցահանդեսից հետո մասնակիցները հոգևորականի և փորձագետների հետ քննարկեցին ֆիլմերը, տվեցին իրենց հուզող հարցերը ցուցահանդեսի վերաբերյալ:

Ծրագրի նպատակն էր մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը, հայրենասիրության խթանմանը և Հայաստանում ներառական հասարակության զարգացմանը: Ծրագիրն իրականացրեց «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն:


Նորություններ
-
Մեր օրերի հերոսը
-
ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ
-
Ես կարող եմ / սոցիալական գովազդ
-
Կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթը
-
Կայացավ «Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխությունը
-
«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն
-
Ֆիլմ-Վաղ ամուսնությունը Հայաստանում
-
Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային 5րդ փառատոնը
-
Վաղահաս ամուսնությունը Հայաստանում
-
Կայացավ «Միասին կարող ենք…» նախագիծը
-
Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին
-
«100 գաղափար Հայաստանի համար» 2017
-
Շուտով ֆիլմ՝ «Մատենադարան. Հիշողության կերպարանքները»
-
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի մեկնարկը
-
Իջևան-2018թ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք
-
Գութան 2017 փառատոն
-
«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինար
-
«Ֆրեսկո»՝ բարության փառատոն
-
ՖՐԵՍԿՈ միջազգային 4-րդ փառատոնը մեկնարկում է
-
3 նոր կրթական ֆիլմ ապագա մայրերի համար
Մեր մասին
“Formica Art” production
Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:
Կոնտակտներ
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44
Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554





