ՖՐԵՍԿՈ միջազգային 4-րդ փառատոնը մեկնարկում է
Օգոստոսի 25-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը՝ Հայաստանը 10 օր շարունակ վերածելով մշակութային ժողովրդական Փառա-ՏՈՆԻ:
Ֆրեսկոն կանցկացվի թե՛ Երևանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ Երևանի պուրակներում, ինչպես նաև մշակութային դահլիճներում բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր . «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:
Անակնկալ է սպասվում բնության սիրահարներին՝ փառատոնի վրանային կինոճամբարը նախատեսվում է Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկում՝ Լոռու մարզի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերում՝ Հաղպատի, Սանահինի, Հաղարծնի Ախթալա և Քոբայրի վանքերի տարածքում: Այս խորհրդավոր վայրերում մշակութային ճամբարի մասնակիցները, զբոսաշրջիկները՝ համայնքի բնակիչների հետ միասին, հնարավորություն կունենան դիտելու համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք ժխտում են էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են վերականգնելու ընտանեկան և առհասարակ հոգևոր արժեքները:
Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված է 25 երկրներից 42 նոր կինոժապավեն: Իսկ Հաղպատի հանրահայտ խոհարար Ա. Քեֆիլյանը մասնակիցներին և հյուրերին կծանոթացնի «Հայկական խոհանոցի ավանդական մշակույթ»-ին և բոլորի հետ միասին Հաղպատի բարիքներից կպատրաստի Ագապե՝ սիրո ճաշ:
Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում նաև լուսանկարչության սիրահարներին, մայրաքաղաքում և մարզային ճամբարում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր: Արդեն հայաստանցիների կողմից շատ սիրված իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը և ճապոնացի լուսանկարիչ Հայատո Մացումոտոն կներկայացնեն իրենց երկրների մշակույթն ու ավանդույթները և կկիսվեն իրենց մասնագիտական հմտություններով:
Փառատոնն այս տարի ունի նաև հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կներկայացվեն հայ մտավորական, ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը:
Իսկ ԱՄՆ –ից և Կանադայից ժամանած վավերագրական ֆիլմերի մասնագետներ՝ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) և Պասկալ Ժելինասը (Կանադա) կտան վարպետության դասեր հայ կինոարվեստի ներկայացուցիչների և կինոսերների համար:
Նշենք նաև, որ արդեն ավանդույթ դարձած փառատոնի ամենամյա հազարավոր հուշանվերները այս տարիի ևս կպատրաստեն փառատոնի նվիրյալ կամավորները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների գլխավորությամբ:


Նորություններ
-
Մեր օրերի հերոսը
-
ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ
-
Ես կարող եմ / սոցիալական գովազդ
-
Կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթը
-
Կայացավ «Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխությունը
-
«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն
-
Ֆիլմ-Վաղ ամուսնությունը Հայաստանում
-
Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային 5րդ փառատոնը
-
Վաղահաս ամուսնությունը Հայաստանում
-
Կայացավ «Միասին կարող ենք…» նախագիծը
-
Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին
-
«100 գաղափար Հայաստանի համար» 2017
-
Շուտով ֆիլմ՝ «Մատենադարան. Հիշողության կերպարանքները»
-
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի մեկնարկը
-
Իջևան-2018թ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք
-
Գութան 2017 փառատոն
-
«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինար
-
«Ֆրեսկո»՝ բարության փառատոն
-
ՖՐԵՍԿՈ միջազգային 4-րդ փառատոնը մեկնարկում է
-
3 նոր կրթական ֆիլմ ապագա մայրերի համար
Մեր մասին
“Formica Art” production
Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:
Կոնտակտներ
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44
Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554





