Ֆրեսկո 3-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

mincult.am գրում է.
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Արտ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ՝ ս. թ. օգոստոսի 19-ից 29-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը:Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնության նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային
միջոցառումների ու մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ ու ցուցահանդեսներ, արտերկրից Հայաստան կժամանեն մեկ տասնյակից ավելի հյուրեր, «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:
Այս տարի «Ֆրեսկոյի» ծրագրում ներառված են 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի մարզային ծրագրով: Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծնի վանքային համալիրում կանցկացվի միջազգային բացօթյա կինոճամբար: 100-ից ավելի մասնակիցներին սպասվում են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև գիշերային բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների անմիջական մասնակցությամբ: «Ֆրեսկոյի» կինոճամբարն այդ օրերին կմիանա այս տարի առաջին անգամ իրականացվող «Հաղարծնի օրեր» խորագրով միջոցառմանը: Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երևանում: Հաճելի անակնկալ ունեն հատկապես լուսանկարչության սիրահարները: «Ֆրեսկոյի» շրջանակում նախատեսվում է երկու մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը:
Օգոստոսի 26-ի և 27-ի երեկոյան Կարապի լճում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ՝ ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, իսկ կինոդիտումներից առաջ նախատեսված է կենդանի համերգային ծրագիր. օգոստոսի 26-ին տեղի կունենա «Մրրոն և ընկերները» խորագրով ազգագրական համերգը, օգոստոսի 27-ին` Կարապի լճի բացօթյա բեմում «Ալեքսանդրապոլ Օրչեստրա» խումբն է, օգոստոսի 28-ին կանցկացվի փառատոնի պաշտոնական փակումն ազդարարող միջոցառումը:
Հավելենք նաև, որ հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը, իսկ «Ֆրեսկոյի» մրցանակները, ավանդույթի համաձայն, պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:


Նորություններ
-
Մեր օրերի հերոսը
-
ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ
-
Ես կարող եմ / սոցիալական գովազդ
-
Կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթը
-
Կայացավ «Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխությունը
-
«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն
-
Ֆիլմ-Վաղ ամուսնությունը Հայաստանում
-
Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային 5րդ փառատոնը
-
Վաղահաս ամուսնությունը Հայաստանում
-
Կայացավ «Միասին կարող ենք…» նախագիծը
-
Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին
-
«100 գաղափար Հայաստանի համար» 2017
-
Շուտով ֆիլմ՝ «Մատենադարան. Հիշողության կերպարանքները»
-
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի մեկնարկը
-
Իջևան-2018թ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք
-
Գութան 2017 փառատոն
-
«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինար
-
«Ֆրեսկո»՝ բարության փառատոն
-
ՖՐԵՍԿՈ միջազգային 4-րդ փառատոնը մեկնարկում է
-
3 նոր կրթական ֆիլմ ապագա մայրերի համար
Մեր մասին
“Formica Art” production
Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:
Կոնտակտներ
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44





