Կայացավ «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխությունը
Երևանի պետական կամերային թատրոնում փետրվարի 15-ին կայացավ «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման շրջանակներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների հետ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը իր խոսքում նշեց, որ չափազանց կարևոր է, որ հայ երիտասարդության կատարած աշխատանքը խրախուսվի նախարարությունների կողմից. «Դա լրացուցիչ ոգևորություն է հաղորդում մեր երիտասարդներին: Ինչու ոչ, դա նաև պարտավորեցնող է և դրդիչ ուժ ունի»:
«Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության մրցանակակիրների ընտրությունն իրականացվել է երեք փուլով: Առաջադրված թեկնածուներից առցանց քվեարկությամբ ընտրվել են յուրաքանչյուր անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած հինգը, այնուհետև ներկայացվել արդեն համապատասխան նախարարություններ՝ խնդրելով նրանցից ընտրել եզրափակիչ փուլի երեք մասնակիցներին: Մրցանակակիրների ընտրությունը կատարվել է տեղում հանդիսատեսների կողմից, որոնք անվանի հյուրեր, երիտասարդական ոլորտի հայտնի ու փորձառու մասնագետներ, պետական պաշտոնյաներ էին:
Քվեարկության արդյունքում ըստ անվանակարգերի հաղթողներ են ճանաչվել՝
«Երիտասարդ բժիշկ» – Դավիթ Մինասյան,
«Երիտասարդ հայրենադարձ» – Մերուժան Մինասյան,
«Երիտասարդ բնապահպան» – Սարգիս Աղայան,
«Երիտասարդ գյուղատնտես» – Հարություն Մնացականյան,
«Երիտասարդ գիտնական» – Հովակիմ Զաքարյան,
«Երիտասարդ մշակութային գործիչ» – Տիգրան Համասյան,
«Երիտասարդական աշխատող» – Անահիտ Մինասյան,
«Երիտասարդ մարզիկ» – Արթուր Ալեքսանյան,
«Երիտասարդ գործարար» – Սոֆյա Խաչատրյան:
Իսկ ահա «Երիտասարդ հայրենիքի պաշտպան» անվանակարգում առաջադրված երեք թեկնածուների օգտին քվեարկելու անհրաժեշտություն չեղավ. ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած և սխրանք գործած տղաները ստացան մեկական մրցանակ, այնուհետ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի դաշտում ընկած հայ զինվորների հիշատակը:
«Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել 2016 թ-ի ընթացքում նշանակալի ու խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, արժևորել նրանց ձեռքբերումները և գործունեությունը: Նշենք, որ մրցանակաբաշխությունը իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ֆորմիկա Արտ պրոդակշնի կողմից:


Նորություններ
-
Մեր օրերի հերոսը
-
ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ
-
Ես կարող եմ / սոցիալական գովազդ
-
Կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթը
-
Կայացավ «Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխությունը
-
«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն
-
Ֆիլմ-Վաղ ամուսնությունը Հայաստանում
-
Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային 5րդ փառատոնը
-
Վաղահաս ամուսնությունը Հայաստանում
-
Կայացավ «Միասին կարող ենք…» նախագիծը
-
Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին
-
«100 գաղափար Հայաստանի համար» 2017
-
Շուտով ֆիլմ՝ «Մատենադարան. Հիշողության կերպարանքները»
-
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի մեկնարկը
-
Իջևան-2018թ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք
-
Գութան 2017 փառատոն
-
«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինար
-
«Ֆրեսկո»՝ բարության փառատոն
-
ՖՐԵՍԿՈ միջազգային 4-րդ փառատոնը մեկնարկում է
-
3 նոր կրթական ֆիլմ ապագա մայրերի համար
Մեր մասին
“Formica Art” production
Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:
Կոնտակտներ
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44





