«Ֆրեսկո-2014» փառատոնի շնորհանդես-ասուլիսը

2014թ. ապրիլի 3-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Նկարիչների միության սրահում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շնորհանդես-ասուլիսը: Հայաստանում իր տեսակով աննախադեպ փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ:
Շնորհանդես-ասուլիսի բանախոսները` փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն և փառատոնի հոգևոր պատասխանատու՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը ներկայացրեցին փառատոնի առանձնահատկությունները, մանրամասներն ու փառատոնին ֆիլմերի ներկայացման կանոնակարգը:
Կազմակերպիչներն առաջարկում են կինոփառատոնի լիովին նոր ձևաչափ, ինչը Հայաստանում կստեղծի ֆիլմադիտման հանրային նոր մշակույթ: Հոգևոր,սոցիալական ու համամարդկային հետաքրքրության խնդիրներ շոշափող ֆիլմերը դուրս կգան կինոսրահներից ու իրենց դիտողին կփնտրեն մարդաշատվայրերում:
«Նախ՝ փառատոնը քննարկման փառատոն է լինելու։ Ամեն ֆիլմից հետոմարդիկ հնարավորություն են ունենալու արտահայտել իրենց կարծիքը ֆիլմի մասին։ Երկրորդ՝ ֆիլմերը հասանելի են լինելու բոլորին, եւ սա լոկ խոսքեր չեն։ Ֆիլմերը ցուցադրվելու են հանրամատչելի վայրերում՝ Կարապի լճի շրջակայքում, այգիներում, եկեղեցիների դահլիճներում, այլ մշակութային օջախներում»,-նշեց փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն: Երևանում և մարզերում անվճար բացօթյա ցուցադրություններն ու կինոճամբարները օրեր շարունակ տոնի կվերածեն փառատոնի մասնակիցների առօրյան: Ֆիլմերում բարձրացված խնդիրների շուրջ տարբեր մասնագետների մասնակցությամբ բաց ու անկաշկանդ քննարկումներն էլ փառատոնի անբաժան մասը կկազմեն: «Այս փառատոնը հնարավորություն է տեսնելու և ճանաչելու տարբեր մարդկանց՝ ֆիլմերի հերոսների կամ ռեժիսիորների, ովքեր իրենց հոգևոր-բարոյական նկարագրով ու պատմությամբ արժանացել են ոչ միայն տվյալ ֆիլմի հերոսները լինելու, այլև մեզ վկաները դարձնելու իրենց հոգևոր ապրումներինե,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ սոցիալական հատուկ խմբերի ու սահմանափակ կարողություններով անձանց հետ ակտիվ համագործակցությունն է: Հաշմադամություն ունեցող անձիք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև կընդգրկվեն կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի անցկացման 10 օրերի ընթացքում կինոդիտումներ ու զանազան միջոցառումներ կկազմակերպվեն ինչպես մայրաքաղաք Երևանի տարբեր անկյուններում, այնպես էլ Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Փառատոնի ընթացքում ֆիլմերը կցուցադրվեն ինչպես մրցութային, այնպես էլ ոչ մրցութային կարգով: Այսօր արդեն մասնակցության հայտ են ներկայացրելշուրջ 300 ֆիլմեր՝ 25 տարբեր երկրներից: «Այս փառատոնի առաքելությունն է հոգևոր ու բարոյական արժեքների մասին խոսելու, կիսվելու, պատմելու: Առիթ է հասկանալու որ հոգևորի ու մշակույթի տարրանջատումը, ինչը մեր օրերին հատուկ իրողություն է, արհեստական է, իսկ դրանց համադրումը՝ լավագուն միջոցը երկխոսության»,- հավելեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ֆառատոնի մասին ողջ տեղեկությունը հասանելի է «Ֆրեսկոյիե պաշտոնական կայքէջում` www.fresco.am, Էլեկտրոնային հարթակը հնարավորություն կտա օնլայն հետևելու իրադարձություններին:
Աղբյուրը՝ hayernaysor.am


Նորություններ
-
Մեր օրերի հերոսը
-
ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ
-
Ես կարող եմ / սոցիալական գովազդ
-
Կայացավ «100 գաղափար Հայաստանի համար 2018» երիտասարդական նորարարական մրցույթը
-
Կայացավ «Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխությունը
-
«Երիտասարդ 2018» երիտասարդական մրցանակաբաշխություն
-
Ֆիլմ-Վաղ ամուսնությունը Հայաստանում
-
Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային 5րդ փառատոնը
-
Վաղահաս ամուսնությունը Հայաստանում
-
Կայացավ «Միասին կարող ենք…» նախագիծը
-
Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին
-
«100 գաղափար Հայաստանի համար» 2017
-
Շուտով ֆիլմ՝ «Մատենադարան. Հիշողության կերպարանքները»
-
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի մեկնարկը
-
Իջևան-2018թ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք
-
Գութան 2017 փառատոն
-
«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինար
-
«Ֆրեսկո»՝ բարության փառատոն
-
ՖՐԵՍԿՈ միջազգային 4-րդ փառատոնը մեկնարկում է
-
3 նոր կրթական ֆիլմ ապագա մայրերի համար
Մեր մասին
“Formica Art” production
Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:
Կոնտակտներ
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44





